23:51  ,  13 հոկտեմբերի, 2015

Ջիբրիլ Սիսեն ազատ է արձակվել

Ֆուտբոլի Ֆրանսիայի հավաքականի, «Լիվերպուլի», «Մարսելի», «Կուբանի» նախկին հարձակվող Ջիբրիլ Սիսեն ազատ է արձակվել, հայտնում է «ТАСС»-ը՝ հղում անելով Ֆրանսիայի դատախազությանը:

34-ամյա ֆուտբոլիստն ու եւս 4 անձիք ձերբակալվել էին Ֆրանսիայի հավաքականի եւ «Լիոնի» կիսապաշտպան Մաթյո Վալբուենային շանտաժելու մեջ կասկածանքով: Ավելի վաղ նշվում էր, որ նրանք Վալբուենային սպառնացել են հրապարակել ինտիմ բնույթի տեսագրություն:

Հետաքննության առաջին փուլի արդյունքները չեն բացահայտել Սիսեի մեղքը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում