23:25  ,  13 հոկտեմբերի, 2015

ՈւԵՖԱ-ն հետաքննություն կանցկացնի Հայաստան - Ալբանիա խաղի վերաբերյալ

Եվրո-2016-ի ուղեգիր նվաճած ֆուտբոլի Ալբանիայի հավաքականը կարող է զրկվել Եվրոպայի առաջնության մասնակցության իրավունքից:

Սերբական Kurir.rs-ը գրում է, որ ՈւԵՖԱ-ն հետաքննություն է անցկացնելու Հայաստանի եւ Ալբանիայի հավաքականների միջեւ Եվրո-2016-ի ընտրական մրցաշարի վերջին տուրի խաղի վերաբերյալ: Երեւանի «Հանրապետական» ստադիոնում կայացած հանդիպումը կասկածվում է պայմանավորված բնույթի լինելու մեջ: Աղբյուրը նշում է, որ ալբանացիները Հայաստանի հավաքականի 4 ֆուտբոլիստների 500 հազարական եվրո էին խոստացել այդ խաղում պարտվելու դիմաց:

Եթե հետաքննությունը բացահայտի ալբանացիների մեղքը, ապա նրանք կզրկվեն Եվրոպայի առաջնության մասնակցության իրավունքից, իսկ ուղեգիրը բաժին կհասնի Դանիայի հավաքականին, որը երրորդ տեղն էր գրավել ընտրական I խմբում:

Հիշեցնենք, որ երեւանյան խաղում ալբանացիները հաղթել էին 3:0 հաշվով եւ պատմության մեջ առաջին անգամ նվաճել Եվրոպայի առաջնության ուղեգիր: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով