21:45  ,  13 հոկտեմբերի, 2015

Ինչո՞ւ էր Ժոզե Մոուրինյոն ժամանել Կիեւ (ֆոտո)

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ֆուտբոլի Ուկրաինայի եւ Իսպանիայի հավաքականների միջեւ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի վերջին տուրի մրցավեճում տրիբունայից հետեւել է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Իսկոյի խաղին, գրում է Marca-ն:

Կիեւում անցկացված խաղում 23-ամյա ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել էր 90 րոպե, իսկ իսպանացիները հաղթել էին նվազագույն հաշվով:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ պորտուգալացի մասնագետը Ուկրաինա է ժամանել Կիեւի «Դինամոյի» ուկրաինացի կիսապաշտպան Անդրեյ Յարմոլենկոյի խաղին հետեւելու համար, սակայն ուկրաինացի լրագրողները հերքել են այդ լուրերը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով