19:39  ,  13 հոկտեմբերի, 2015

Մարզչական փորձ չունեցող Շտեֆան Էֆենբերգը գլխավորեց «Պադերբորնը»

Մյունխենի «Բավարիայի» եւ Գերմանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Շտեֆան Էֆենբերգը նշանակվել է գերմանական «Պադերբորնի» գլխավոր մարզիչ: Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2017թ. հունիսի 30-ը: Էֆենբերգը փոխարինել է Մարկուս Գելհաուսին: 47-ամյա Էֆենբերգը չունի մարզչական փորձ: Նա ֆուտբոլային փորձագետ էր գերմանական հեռուստատեսությունում:

Բունդեսլիգայից դուրս մնացած «Պադերբորն» այժմ երկրորդ լիգայի 10 տուրից հետո զբաղեցնում է 15-րդ տեղը:

Էֆենբերգը «Բավարիայի» հետ դարձել է Գերմանիայի չեմպիոն, գավաթակիր, Չեմպիոնների լիգայի գավաթակիր, Գերմանիայի հավաքականում նվաճել է 1992թ. Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը, ֆուտբոլիստի կարիերան ավարտել է 2004-ին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում