18:45  ,  13 հոկտեմբերի, 2015

Հայաստան - Էստոնիա՝ 0:2

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը 2016թ. Եվրոպայի առաջնության ընտրական փուլի 12-րդ խմբի երրորդ տուրում մրցել է էստոնացիների հետ: Տալինի «Կադրիորգ» ստադիոնում կայացած խաղում հայ ֆուտբոլիստները պարտվել են 0:2 հաշվով:

Խմբում ընդգրկված էին նաեւ Չեխիայի եւ Սերբիայի հավաքականները, որոնք պայքարը կշարունակեն հաջորդ փուլում: Հայաստանի Մ-19 հավաքականը երեք հանդիպումն էլ ավարտեց պարտությամբ, բաց թողեց 10 գնդակ, ոչ մի անգամ չգրավեց մրցակիցների դարպասը:

Ֆոտո՝ ՀՖՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս