18:25  ,  13 հոկտեմբերի, 2015

Ֆեդերերը պարտվեց աշխարհի 70-րդ ռակետին

Շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը չի կարողացել դուրս գալ թենիսի Շանհայի մրցաշարի երրորդ շրջան: Աշխարհի երրորդ ռակետը մրցել է համաշխարհային դասակարգման 70-րդ համար Ալբերտո Ռամոսի հետ եւ պարտվել է 6:7 (4:7), 6:2, 3:6 հաշվով: Իսպանացի թենիսիստը 6 էյս է կատարել:

Քառորդ եզրափակիչի ուղեգրի համար Ռամոսը կհանդիպի ֆրանսիացի Ժո-Ուիլֆրիդ Ցոնգայի եւ Դոմինիկյան Հանրապետության ներկայացուցիչ Վիկտոր Էստրելյա-Բուրգոսի դիմակայության հաղթողի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով