17:56  ,  13 հոկտեմբերի, 2015

Եվրո-2017. Հայաստանի Մ-21 հավաքականը Երեւանում չհաղթեց լյուքսեմբուրգցիներին

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականը 2017թ. Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի չորրորդ տուրի խաղում Ավանի Ֆուտբոլային ակադեմիայի խաղադաշտում ընդունեց Լյուքսեմբուրգի հավաքականին եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1:1:

20-րդ րոպեին հյուրերը հանդես են եկել տասը ֆուտբոլիստներով: Տուգանային հրապարակում վերջին հույսի խախտման համար հեռացվեց Լյուքսեմբուրգի հավաքականի պաշտպան Սեդրիկ Սակրասը, սակայն Արթուր Միրանյանը չկարողացավ արդյունավետ իրացնել 11 մետրանոցը: Կրկնակի սեյվ արեց հյուրերի դարպասապահը:

Արդեն հաջորդ գրոհում 11 մետրանոց նշանակվեց Հայաստանի թիմի դարպասին՝ 1:0:

Երկրորդ խաղակեսում Արամ Շահնազարյանը հավասարեցրեց հաշիվը՝ 1:1:

Հայաստանի եւ Լյուքսեմբուրգի հավաքականները 1-ական միավորով եզրափակում են 5-րդ խմբի մրցաշարային աղյուսակը: Երկու թիմերն էլ նախորդ երեք հանդիպումներում պարտություն էին կրել:

Եվրո-2017, Մ-21

5-րդ խումբ, չորրորդ տուր

Հայաստան - Լյուքսեմբուրգ՝ 1:1

Արամ Շահնազարյան, 67 - Ռիկարդո Կուտո Պինտո, 23, 11մ

Չիրացրած 11մ՝ Արթուր Միրանյան (Հայաստան), 21

Ֆոտո՝ ՀՖՖ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում