17:14  ,  13 հոկտեմբերի, 2015

Ռեդնապ. Անչելոտիին չի հետաքրքրել աշխատանքը «Լիվերպուլում»

«Միլանի», «Չելսիի», «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին առաջինն է առաջարկ ստացել «Լիվերպուլից», սակայն չի հետաքրքրվել դրանով: Այդ մասին հայտարարել է «Սաութհեմփթոնի» եւ «Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը:

«Ինձ վստահելի աղբյուրից են հայտնել, որ Անչելոտին առաջինն է առաջարկ ստացել «Լիվերպուլից»: Բայց այդ աշխատանքը նրան չի հետաքրքրել: Իտալացի մասնագետի հետ բանակցել են:

Ես ուրախ եմ, որ հրավիրեցին Կլոպին: Սա լավ նշանակում է: Նա ունի լուսավոր միտք ու անհավանական էնտուզիազմ: Նա հրաշալի լրացում կդառնա անգլիական Պրեմյեր լիգային: Մեծ հետաքրքրությամբ կհետեւեմ «Լիվերպուլին» նրա պաշտոնավարության ժամանակ»,- Ռեդնապի խոսքը մեջբերում է talkSPORT-ը:

Ոչ պաշտոնական տվյալներով, Անչելոտին հաջորդ ամռանը կգլխավորի «Բավարիան»՝ գերմանական ակումբի հետ կնքելով երկու տարվա պայմանագիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում