15:52  ,  13 հոկտեմբերի, 2015

«Նյուքասլը» ցանկանում է ձեռք բերել Վիկտոր Վալդեսին

Անգլիական «Նյուքասլը» ցանկանում է ձեռք բերել դարպասապահ Վիկտոր Վալդեսին, որը 2014-ին ազատ գործակալի կարգավիճակում «Բարսելոնայից» տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ», հաղորդում է dailymail-ը: Սակայն հոլանդացի գլխավոր մարզիչ Լուի վան Գալի եւ 33-ամյա իսպանացի խաղացողի աշխատանքային հարաբերությունները «Մանչեսթեր Յունայթեդում» չդասավորվեցին, եւ Վալդեսն այժմ զրկված է, նույնիսկ, երիտասարդական թիմի հետ ընդհանուր մարզումների մասնակցելու իրավունքից:

Վալդեսի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչեւ 2016թ. ամառ: «Նյուքասլի» հիմնական դարպասապահ Թիմ Կրուլի ծանր վնասվածքից հետո թիմը փնտրում է դարպասապահի: Կրուլն այս մրցաշրջանում այլեւս չի խաղա: Վալդեսի տրանսֆերային արժեքը գնահատվում է 5 միլիոն եվրո: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում