15:26  ,  13 հոկտեմբերի, 2015

Եվրո-2016. Բորիսովոյում Մակեդոնիայի հիմնը միացել է 6-րդ փորձից, գրանցվել է նաեւ հակառեկորդ

Բորիսովոյում կայացած Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի Բելառուս - Մակեդոնիա (0:0) հանդիպման կազմակերպիչները Մակեդոնիայի հիմնը կարողացել են միացնել միայն 6-րդ փորձից, հաղորդում է pressball-ը: Հոկտեմբերի 12-ին «Բորիսով-Արենայում» կայացած խաղից առաջ հնչել է Բելառուսի հիմնը, սակայն հետագայում Մակեդոնիայի հիմնի փոխարեն միացել է բելառուսական հիմնը:

Այդ խաղում Բելառուսը սահմանել է նաեւ Եվրոպայի առաջնության ընտրական հանդիպումների հակառեկորդ: Ստադիոնում ներկա է եղել 1545 ֆուտբոլասեր:

Բելառուսի հավաքականը C խմբում ընտրական մրցաշարն ավարտել է չորրորդ տեղում՝ դուրս մնալով պայքարից: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով