13:51  ,  13 հոկտեմբերի, 2015

Միխայել Ցորկ. Չենք պատրաստվում վաճառել Օբամեյանգին

Դորտմունդի «Բորուսիան» մտադիր չէ վաճառել գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգին: Այդ մասին հայտարարել է գերմանական ակումբի մարզական տնօրեն Միխայել Ցորկը:

«Բացարձակ հստակ է, որ մենք չենք բաժանվի Օբամեյանգից»,- Ցորկի խոսքը մեջբերում է Goal.com-ը: Ֆուտբոլիստը նշել է, որ երբեք ցանկություն չի ունեցել հեռանալ թիմից:

Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում են «Բարսելոնան» եւ «Լիվերպուլը»: Գերմանիայի ընթացիկ առաջնության ութ հանդիպումներում Օբամեյանգը խփել է 10 գնդակ եւ կատարել է մեկ արդյունավետ փոխանցում: Բոլոր մրցաշարարեում նա խփել է 14 գնդակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում