13:18  ,  13 հոկտեմբերի, 2015

Վալբուենային ինտիմ բնույթի տեսանյութով շանտաժելու կասկածանքով ձերբակալվել է նաեւ Սիսեն

Փարիզում հոմտեմբերի 13-ին ձերբակալվել է չորս մարդ: Նրանց կասկածում են Ֆրանսիայի հավաքականի եւ «Լիոնի» կիսապաշտպան Մաթյո Վալբուենային շանտաժելու մեջ:

Կասկածյալների մեջ է նաեւ «Լիվերպուլի», «Մարսելի», «Կուբանի» նախկին հարձակվող Ջիբրիլ Սիսեն: Չարագործները Վալբուենային սպառնացել են հրապարակել ինտիմ բնույթի տեսագրություն:

L’Equipe-ի տվյալներով, Սիսեն առաջիկայում ազատ կարձակվի: Վալբուենային վարկաբեկող տեսագրության առկայությունը դեռ չի ապացուցվել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս