12:46  ,  13 հոկտեմբերի, 2015

Պելե. Մեսին տասնամյակի լավագույն ֆուտբոլիստն է

Լիոնել Մեսին նախորդ տասը տարիների լավագույն ֆուտբոլիստն է աշխարհում, հայտարարել է համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Պելեն: 74-ամյա բրազիլացուն խնդրել են համեմատել «Բարսելոնայի» եւ Արգենտինայի հավաքականի հարձակվողին ու Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն:

«Շատերն են փորձում համեմատել Մեսիի եւ Ռոնալդուին, բայց նրանք շատ տարբեր ոճի եւ բնույթի խաղացողներ են: Երկուսն էլ ֆանտաստիկ են»,- Պելեի խոսքը մեջբերում է football-espana-ն:

Այս տարի ունեցած ակումբային նվաճումներով Մեսին մոտ է 5-րդ անգամ «Ոսկե գնդակին» արժանանալուն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում