11:40  ,  13 հոկտեմբերի, 2015

Կարլսենը պաշտպանեց արագ շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսը

Բեռլինում անցկացված արագ շախմատի (ռապիդ) աշխարհի առաջնության հաղթողի տիտղոսը նվաճել է ՖԻԴԵ-ի առաջատար, աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը: Նորվեգացի գրոսմայստերը 15 տուրերում հավաքել է 11.5 միավոր եւ երկրորդ տարին անընդմեջ հռչակվել է արագ շախմատի աշխարհի չեմպիոն: 

158 մասնակիցների մեջ երկրորդ տեղը 10.5 միավորով գրավել է ռուս Յան Նեպոմնյաշչին, իսկ Թեյմուր Ռաջաբովը նույն ցուցանիշով դարձել է բրոնզե մեդալակիր: 10.5 միավոր էր հավաքել նաեւ չորրորդ տեղում հայտնված կուբացի Լեյներ Դոմինգեսը:

Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքը գրանցել է Վլադիմիր Հակոբյանը, որը 9 միավորով գրավել է 35-րդ տեղը: Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը հավաքել է 8.5 միավոր (43-րդ տեղ), իսկ Տիգրան Պետրոսյանը՝ 8 (56-րդ տեղ):

Հոկտեմբերի 13-ին Բեռլինում կմեկնարկի կայծակնային խաղի աշխարհի առաջնությունը, որում Արոնյանից, Հակոբյանից ու Պետրոսյանից բացի, Հայաստանը կներկայացնեն նաեւ Սերգեյ Մովսեսյանը, Հրանտ Մելքումյանն ու Զավեն Անդրիասյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում