11:20  ,  13 հոկտեմբերի, 2015

Դել Բոսկե. Ոչ ոք ինձ չի կարող համոզել մնալ Իսպանիայի հավաքականում

Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն բացառել է, որ ֆուտբոլի Եվրոպայի 2016թ. առաջնությունից հետո կարող է մնալ զբաղեցրած պաշտոնում:

«Ոչ ոք ինձ չի կարող համոզել եւս 2 տարի մնալ Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում»,- 64-ամյա մարզիչի խոսքը մեջբերում է Onda Cero-ն:

Հիշեցնենք, որ Վիսենտե Դել Բոսկեն 2008-ից է գլխավորում Իսպանիայի հավաքականը, որի հետ դարձել է աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն: Իսպանացիներն արդեն պահովել են Եվրո-2016-ի եզրափակիչ մրցաշարի ուղեգիր: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում