09:44  ,  13 հոկտեմբերի, 2015

Եվրո-2016. Սլովակ կիսապաշտպանը 3 գոլային փոխանցում է կատարել է 6 րոպեում

Ֆուտբոլի Սլովակիայի հավաքականի կիսապաշտպան Վլադիմիր Վայս կրտսերը գոլային փոխանցումների հեթ-տրիկ է ձեւակերպել Լյուքսեմբուրգի դեմ Եվրո-2016-ի ընտրական փուլի վերջին տուրի խաղում: Ընդ որում՝ քաթարյան «Լեխվիայի» 25-ամյա ֆուտբոլիստը 3 փոխանցումներն էլ կատարել է 6 րոպեի ընթացքում՝ 24-30-րդ րոպեներին:

Հիշեցնենք, որ Լյուքսեմբուրգում կայացած խաղում Սլովակիայի հավաքականը հաղթել էր 4:2 հաշվով եւ իսպանացիների պես Եվրո-2016-ի ուղեգիր էր նվաճել ընտրական C խմբից, որում երրորդ տեղ գրաված ուկրաինացիները կմասնակցեն անցումային խաղերի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում