09:09  ,  13 հոկտեմբերի, 2015

Եվրո-2016. Վերջին խաղային օրվանից առաջ ուղեգիր են նվաճել 17 հավաքականներ

Եվրո-2016-ում հոկտեմբերի 13-ին հայտնի կդառնան ընտրական մրցաշարից եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճած բոլոր հավաքականները:

Վերջին խաղային օրվանից առաջ Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարում իրենց տեղն ապահովել են 17 հավաքականներ՝ Անգլիան, Չեխիան, Իսլանդիան, Ավստրիան, Պորտուգալիան, Իսպանիան, Շվեյցարիան, Հյուսիսային Իռլանդիան, Ուելսը, Իտալիան, Բելգիան, Ալբանիան, Գերմանիան, Լեհաստանը, Ռումինիան, Ռուսաստանը եւ Սլովակիան:

9 խմբերում ուղեգիր են նվաճում առաջին ու երկրորդ տեղերը զբաղեցրած թիմերը, ինչպես նաեւ լավագույն արդյունքով երրորդ տեղ զբաղեցրած հավաքականը: Երրորդ տեղում հայտնված մյուս 8 թիմերն անցումային խաղերում կվիճարկեն վերջին 4 ուղեգրերը:

Հիշեցնենք, որ պատմության մեջ առաջին անգամ Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարին մասնակցելու են 24 հավաքականներ: Եվրո-2016-ի կազմակերպիչ երկիրն է Ֆրանսիան, որը եւս մասնակցում էր ընտրական փուլին, սակայն հաշվարկից դուրս է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով