10:11  ,  13 հոկտեմբերի, 2015

Եվրո-2016. Վերջին խաղային օրվա անոնս

Ֆուտբոլի Եվրոպայի 2016թ. առաջնության ընտրական մրցաշարը կավարտվի հոկտեմբերի 13-ին: Վերջին խաղային օրը կանցկացվեն A, B եւ H խմբերի 10-րդ տուրի հանդիպումները:

A խմբում ուղեգիր են ապահովել Չեխիան ու Իսլանդիան, իսկ թուրքերն ու հոլանդացիները պայքարում են երրորդ տեղի համար: Թուրքիայի հավաքականը կընդունի իսլանդացիներին, իսկ հաղթանակի դեպքում 18 միավորով կգրավի երրորդ տեղը եւ կմասնակցի ամցումային խաղերի: Հոլանդացիներն Ամստերդամում խաղալու են չեխերի հետ, սակայն Թուրքիայի հաղթանակի դեպքում կմնան առանց Եվրոպայի առաջնության:

Բելգիայի հավաքականը կընդունի իսրայելցիներին եւ հաղթելու դեպքում պատմության մեջ առաջին անգամ կգլխավորի ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը, որում այժմ երրորդն է:

Հիշեցնենք, որ Եվրո-2016-ի ընտրական փուլի վերջին խաղային օրվանից առաջ եզրափակիչ մրցաշարի ուղեգիր նվաճել 17 հավաքականներ՝ Անգլիան, Չեխիան, Իսլանդիան, Ավստրիան, Պորտուգալիան, Իսպանիան, Շվեյցարիան, Հյուսիսային Իռլանդիան, Ուելսը, Իտալիան, Բելգիան, Ալբանիան, Գերմանիան, Լեհաստանը, Ռումինիան, Ռուսաստանը եւ Սլովակիան:

Օրվա բոլոր խաղերը կսկսվեն Երեւանի ժամանակով 22:45-ին:

Եվրո-2016, ընտրական փուլ 

խումբ

Հոլանդիա – Չեխիա՝ 22:45-ին (Երեւանի ժամանակով)

Թուրքիա – Իսլանդիա՝ 22:45

Լատվիա – Ղազախստան՝ 22:45

խումբ

Բելգիա – Իսրայել ՝ 22:45

Կիպրոս – Բոսնիա եւ Հերցեգովինա՝ 22:45

Ուելս – Անդորրա՝ 22:45

խումբ

Իտալիա – Նորվեգիա՝ 22:45

Մալթա – Խորվաթիա՝ 22:45

Բուլղարիա – Ադրբեջան` 22:45

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով