23:08  ,  12 հոկտեմբերի, 2015

Իսրայելին հաղթելու դեպքում Բելգիայի հավաքականը կգլխավորի ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը

Ֆուտբոլի Բելգիայի ազգային հավաքականը կարող է պատմության մեջ առաջին անգամ գլխավորել ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը: Դա տեղի կունենա այն դեպքում, եթե Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի վերջին տուրի խաղում Մարկ Վիլմոտսի թիմը տանը հաղթի Իսրայելի հավաքականին, փոխանցում է ESPN-ը:

Բելգիա - Իսրայել խաղը կկայանա հոկտեմբերի 13-ին: Եվրո-2016-ի ուղեգիր ապահոված բելգիացիներն այժմ երրորդն են ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում եւ զիջում է արգենտինացիներն ու աշխարհի չեմպիոն գերմանացիներին:

Հիշեցնենք, որ 2009-ին բելգիացիները վարկանիշով 66-րդն էին ՖԻՖԱ-ում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով