22:53  ,  12 հոկտեմբերի, 2015

Ժոզե Մոուրինյոն՝ Ուկրաինա - Իսպանիա խաղին

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ներկա է ֆուտբոլի Ուկրաինայի եւ Իսպանիայի հավաքականների միջեւ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի վերջին տուրի խաղին, հայտնում է Daily Mail-ը:

Անգլիական մամուլի համաձայն՝ Կիեւում ընթացող խաղում պորտուգալացի մասնագետը հետեւում է Կիեւի «Դինամոյի» ուկրաինացի կիսապաշտպան Անդրեյ Յարմոլենկոյի խաղին:

Հիշեցնենք, որ իսպանացիներն արդեն ապահովել են Եվրո-2016-ի ուղեգիր, իսկ ուկրաինացիները նման պատվի կարժանանան հաղթանակի դեպքում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում