21:52  ,  12 հոկտեմբերի, 2015

Եվրո-2016. Ռուսաստանը նվաճեց եզրափակիչ մրցաշարի ուղեգիր

Ֆուտբոլի Ռուսաստանի ազգային հավաքականը նվաճեց Եվրո-2016-ի եզրափակիչ մրցաշարի ուղեգիր։ G խմբի վերջին տուրում ռուսներն ընդունեցին Չեռնոգորիային, առավելության հասան 2։0 հաշվով եւ 20 միավորով գրավեցին երկրորդ տեղը։

Շվեդիայի հավաքականը նույն հաշվով պարտության մատնեց Մոլդովային, 18 միավորով գրավեց երրորդ տեղը եւ կմասնակցի անցումային հանդիպումներին։

Առաջին տեղն ու ուղեգիրն ապահոված Ավստրիան երեք գնդակ ուղարկեց Լիխտենշտեյնի դարպասը եւ վաստակեց 28 միավոր։

Եվրո-2016, ընտրական փուլ

G խումբ, 10-րդ տուր

Ռուսաստան - Չեռնոգորիա՝ 2։0

Օլեգ Կուզմին, 33, Ալեքսանդր Կոկորին, 37, 11մ

Ավստրիա - Լիխտենշտեյն՝ 3։0

Մարկո Արնաուտովիչ, 12, Մարկ Յանկո, 54, 57

Շվեդիա - Մոլդովա՝ 2։0

Զլատան Իբրահիմովիչ, 24, Էրկան Զենգին, 48

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով