21:14  ,  12 հոկտեմբերի, 2015

Bild. Մխիթարյանն ու Վայգլը Տուխելի օրոք «Բորուսիայի» ամենակայուն խաղացողներն են

Bild-ն անդրադարձել է Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին եւ գերմանացի Յուլիան Վայգլին, որոնք Թոմաս Տուխելի օրոք թիմի ամենակայուն խաղացողներն են։

«Մխիթարյանն անհաջող մրցաշրջանից հետո մոտ էր «Բորուսիայից» հեռանալուն, սակայն Տուխելի հետ զրուցելուց հետո որոշեց մնալ Դորտմունդում։ Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը խաղադաշտում անցկացրել է 1223 րոպե եւ աչքի է ընկել 17 արդյունավետ գործողություններով (9 գոլ, 8 գոլային փոխանցում)։

«Մյունխեն-1860»-ից 2,5 միլիոն եվրոյով «Բորուսիա» տեղափոխված 20-ամյա Վայգլը խաղում է չափազանց կայուն եւ ցուցադրում է փոխանցումների անհավանական ճշգրտություն՝ 90 տոկոս։

Նույնիսկ, հաճախ կիրառվող ռոտացիայի պայմաններում, Մխիթարյանն ու Վայգլն առնվազն դուրս են գալիս փոխարինման», գրում է գերմանական պարբերականը։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում