20:44  ,  12 հոկտեմբերի, 2015

Զիդան. Այս պահին Եվրոպայի ուժեղագույն ակումբներն են «Ռեալն» ու ՊՍԺ-ն

Մադրիդի «Ռեալի» երկրորդ թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է եվրոպական ակումբային ֆուտբոլի առաջատարների մասին։

«Ինձ համար Եվրոպային լավագույն ակումբն են այս պահի «Ռեալն» ու ՊՍԺ-ն։

Փարիզյան թիմը Ֆրանսիայի առաջնությունում այժմ հաղթում է բոլոր մրցակիցներին։ «Ռեալն» ու ՊՍԺ-ն այլ մակարդակի վրա են։ Նրանց հաջորդում են «Բարսելոնան» եւ Մյունխենի «Բավարիան»,- Զիդանի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Հաջորդ շաբաթ «Ռեալը» Չեմպիոնների լիգայում կմրցի ՊՍԺ-ի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում