20:49  ,  11 հոկտեմբերի, 2015

Եվրո-2016. Հայաստան - Ալբանիա՝ 0:2 (առաջին խաղակես, ֆոտոշարք)

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի վերջին խաղում Հայաստանի հավաքականն ընդունել է ալբանացիներին եւ առաջին խաղակեսից հետո պարտվում է 0:2 հաշվով:

9-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց հյուրերի կիսապաշտպան Շկելզեն Գաշին: Դարպասի գծից գնդակը փորձեց հեռացնել Կամո Հովհաննիսյանը, սակայն չստացվեց: Ինգնագոլ գրանցվեց Կամո Հովհաննիսյանին:

23-րդ րոպեին Ալբանիայի հավաքականի կիսապաշտպան Լեդիան Մեմուշայն իրացրացրեց տուգանային հարվածը, իսկ պաշտպան Բերատ Ջիմշիտին Արզումանյանի հետ միաժամանակ կպավ գնդակին՝ արդյունավետ եզրափակելով փոխանցում դարձած հարվածը:

«Հանրապետական» ստադիոնի լուսատախտակին երկու գոլերն էլ նշված են, որպես Կամո Հովհաննիսյանի եւ Ռոբերտ Արզումանյանի ինքնագոլեր:

Ընդմիջում է:

Եվրո-2016. ընտրական փուլ

Հայաստան - Ալբանիա՝ 0:2 (առաջին խաղակես)

Կամո Հովհաննիսյան, 9, ինքնագոլ, Բերատ Ջիմշիտի, 23

Հայաստան. Գեւորգ Կասպարով, Կամո Հովհաննիսյան, Վարազդատ Հարոյան, Ռոբերտ Արզումանյան, Գաել Անդոնյան, Արթուր Յուսպաշյան, Կառլեն Մկրտչյան, Հենրիխ Մխիթարյան, Գեւորգ Ղազարյան, Մարկոս Պիզելի, Յուրա Մովսիսյան:

Պահեստայիններ.

1.Արսեն Բեգլարյան, 22. Գոռ Մանուկյան, 4. Տարոն Ոսկանյան, 7.Արտակ Գրիգորյան, 9.Վարդան Պողոսյան, 11. Արթուր Սարկիսով, 15. Արտյոմ Սիմոնյան, 16.Նորայր Ասլանյան, 19. Հովհաննես Համբարձումյան, 20. Լեւոն Հայրապետյան, 21.Դավիթ Մանոյան, 23. Արաս Օզբիլիս:

Գլխավոր մարզիչ՝ Սարգիս Հովսեփյան:

Ալբանիա1. Էտրիտ Բերիշա, 4. Էլսայիդ Հյուսաջ, 5, Լորիկ Ցանա, 6. Բերատ Ջիմշիտի, 7. Նասեր Ալիժի, 8. Բաշա Միգյեն, 9. Լեդյան Մեմուշաջ, 11. Շկելզեն Գաշի, 14. Տաուլանտ Ժակա, 16. Սոկոլ Չիկալեշի, 21. Օդիսե Ռոշի:

Պահեստայիններ. 12. Օրգես Շեհի, 23. Ալբան Հոքսա, 2. Ամիր Ռահմանի, 3. Էմիր Լենջանի, 10. Արմանդո Սադիկու, 13. Բուրիմ Կուկելի, 15, Առլինդ Այետի, 17. Հերոլինդ Շալա, 18,Համդի Սալիհի, 19. Բալայ Բեկիմ, 20. Էրգիս Կացե, 22. Ամիր Աբրաշի:

Գլխավոր մարզիչ` Ջիանի Դե Բիազի:

Լուսանկարն՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am Sport

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով