16:58  ,  11 հոկտեմբերի, 2015

Սոչիի Մեծ Մրցանակ. Հեմիլթոնի հաղթանակն ու Ռոսբերգի անհաջողությունը

«Մերսեդեսի» բրիտանացի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը հաղթեց Ֆորմուլա-1-ի Սոչիի Մեծ Մրցանակում:

Երկրորդ տեղը գրավեց գերմանացի Սեբաստիան Ֆետելը «Ֆերարիից», իսկ լավագույն եռյակը եզրափակեց «Ֆորս Ինդիայի» ավտոարշավորդ Սերխիո Պերեսը:

Որակավորման փուլում հաղթած Նիկո Ռոսբերգը չհատեց եզրագիծն արգելակման համակարգի հետ կապված խնդիրների պատճառով:

Սոչիի Մեծ Մրցանակ

1. Լյուիս Հեմիլթոն («Մերսեդես»)

2. Սեբաստիան Ֆետել («Ֆերարի») +5.9

3. Սերխիո Պերես («Ֆորս Ինդիա») +28.9

4. Ֆելիպե Մասա («Ուիլյամս») +38.8

5. Կիմի Ռայկոնեն («Ֆերարի») +42.3

6. Դանիլ Կվյատ («Ռեդ Բուլ») +47.5

7. Ֆելիպե Նասր («Զաուբեր») +56.5

8. Ջենսոն Բաթոն («Մաքլարեն») +61.0

9. Պաստոր Մալդոնադո («Լոթուս») +79.4

10. Ֆերնանդո Ալոնսո («Մաքլարեն») +86.2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում