20:50  ,  10 հոկտեմբերի, 2015

Ալբանիայի հավաքականը մարզվեց «Հանրապետական» ստադիոնում

Ֆուտբոլի Ալբանիայի ազգային հավաքականը հոկտեմբերի 10-ին Հայաստանի թիմի դեմ Եվրո-2016-ի ընտրական հանդիպման նախախաղային մարզում անցկացրեց Երեւանի «Հանրապետական» ստադիոնում անցկացրեց:

Մարզման առաջին 15 րոպեներին ներկա էին նաեւ հավատարմագրված լրագրողները: Ջանի Դի Բիազիի գլխավորած թիմի մարզմանը մասնակցեցին 25 ֆուտբոլիստներ (3 դարպասապահ):

Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Ալբանիայի հավաքականների միջեւ հանդիպումը կկայանա հոկտեմբերի 11-ին ու կսկսվի ժամը 20:00-ին: Այդ խաղով թիմերը կավարտեն Եվրո-2016-ի ընտրական մրցաշարը, որում Հայաստանի հավաքականը հաղթանակ չի տարել:

Դարպասապահներ. Էտրիտ Բերիշա («Լացիո»), Ալբան Հոջա («Պարտիզան»), Օրգես Շեհի  («Շկենդերբեու»):

Պաշտպաններ. Անսի Անգոլի («Ղարաբաղ»), Արլինդ Այեթի («Բազել»), Նասեր Ալիյի («Բազել»), Լորիկ Ցանա («Նանտ»), Բերատ Ջիմսիտի («Ցյուրիխ»), Էլսեիդ Հյուսայ («Նապոլի »), Ամիր Ռահմանի («Սպլիտ»): 

ԿիսապաշտպաններԱնդի Լիլա («Ջիանինա»), Ամիր Աբրաշի («Ֆրայբուրգ»), Միգյեն Բաշա («Լյուցերն»), Էրգյուս Կաչե (ՊԱՕԿ), Լեդիան Մեմուշայ («Պեսկարա»), Տաուլյանտ Ջակա («Բազել»), Շկելզեն Գաշի («Բազել»), Բուրիմ Կուկելի («Ցյուրիխ»), Հերոլինդ Շալա («Սլովան», Լիբերեց), Օդիսե Ռոշի («Ռիեկա»), Էրմիր Լենջանի («Նանտ»), Ալբան Մեհա («Կոնյասպոր»):

Հարձակվողներ. Բեկիմ Բալայ («Ռիեկա»), Սոկոլ Չիկալեշի («Բաշակշեկիր»), Արմանդո Սադիկու («Ցյուրիխ»), Համդի Սալիհի («Շկենդերբեու»):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով