22:27  ,  10 հոկտեմբերի, 2015

Մեսի. Դիբալան կունենա հրաշալի կարիերա

«Բարսելոնայի» եւ Արգենտինայի հավաքականի առաջատար Լիոնել Մեսին գովելի Պաուլո Դիբալային, որն անցած ամիս առաջին անգամ հրավեր է ստացել Արգենտինայի հավաքականից։

«Պաուլոն հրաշալի ֆուտբոլիստ է, նա կունենա հրաշալի կարիերա։ Չեմ կասկածում, որ առաջիկա տարիներին նրա անունը բարձր կհնչի»,- Մեսիի խոսքը մեջբերում է tuttosport-ը։

Դիբալան ամռանն է «Պալերմոյից» տեղափոխվել «Յուվենտուս», որի կազմում արդեն անցկացրած 9 հանդիպումներում խփել է 4 գնդակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում