19:37  ,  10 հոկտեմբերի, 2015

Հայաստանի հավաքականի հավանական մեկնարկային կազմը

Ներկայացնում ենք ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հավանական մեկնարկային կազմը ալբանացիների դեմ ֆուտբոլի Եվրոպայի 2016թ. առաջնության ընտրական փուլի վերջին տուրի խաղում:

Հայաստան. Գեւորգ Կասպարով, Կամո Հովհաննիսյան, Վարազդատ Հարոյան, Ռոբերտ Արզումանյան, Գաել Անդոնյան, Արթուր Յուսպաշյան, Կառլեն Մկրտչյան, Հենրիխ Մխիթարյան, Գեւորգ Ղազարյան, Մարկոս Պիզելի, Յուրա Մովսիսյան:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանը նախախաղային մարզմանը Հենրիխ Մխիթարյանին փորձում էր աջ կիսապաշտպանի դիրքում, որում նա խաղում է Դորտմունդի «Բորուսիայում»:

Հիշեցնենք, որ Հայաստան - Ալբանիա հանդիպումը կկայանա հոկտեմբերի 11-ին Երեւանի «Հանրապետական» ստադիոնում եւ կսկսվի ժամը 20:00-ին: Հայաստանի հավաքականը հաղթանակ չի տարել Եվրո-2016-ի ընտրական մրցաշարի վերջին տուրից առաջ եւ 2 միավորով I խմբի հետնապահն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով