21:10  ,  10 հոկտեմբերի, 2015

Globe Soccer Awards. Տարվա լավագույն ակումբի հավակնորդները

Ակումբների եվրոպական ասոցիացիայի Globe Soccer Awards մրցանակի թեկնածուների եզրափակիչ ցանկում ընդգրկվել են Չեմպիոնների լիգայի հաղթող «Բարսելոնան», եզրափակիչի մասնակից Թուրինի «Յուվենտուսը», Մյունխենի «Բավարիան», ֆրանսիական ՊՍԺն եւ ուկրաինական «Դնեպրը», հաղորդում է Tuttosport-ը:

Անցած մրցաշրջանում «Դնեպրը» կարողացավ հասնել Եվրոպայի լիգայի եզրափակիչ, թեեւ Ուկրաինայի ներքաղաքական լարված իրավիճակի պատճառով տնային հանդիպումներն անցկացնում էր չեզոք խաղադաշտում:

Հաղթողին կորոշեն ֆուտբոլի հայտնի գործիչներ: Մրցանակաբաշխությունը տեղի կունենա դեկտեմբերին Արաբական Էմիրություններում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում