19:17  ,  10 հոկտեմբերի, 2015

«Լիվերպուլի» համասեփականատեր. Կլոպն ասել է, որ մոտ ապագայում շատ բան չսպասենք նրանից

Ֆուտբոլի հետ կապ ունեցող բոլորը գիտեն, որ Յուրգեն Կլոպը երեւելի մարզիչ է, ասել է անգլիական «Լիվերպոըւլի» համասեփականատեր Թոմ Վերները՝ մեկնաբանելով գերմանացի մասնագետի նշանակումը թիմի գլխավոր մարզիչի պաշտոնում:

«Մենք վաղուց էինք մտածում նրա թեկնածության մասին: Նա կարողանում է մոտիվացնել խաղացողներին:

Զրույցների ընթացքում մենք արդեն տեսնում էինք հրաշալի կակ ֆուտբոլի մասին նրա պատկերացումների եւ մեր ցանկությունների միջեւ: Մենք ցանկանում ենք առաջ շարժվել գրավիչ եւ հարձակողական ֆուտբոլի միջոցով:

Կլոպն ասել է, որ մոտ ապագայում շատ բան չսպասենք նրանից, բայց մենք բոլոր հույս ունենք, որ ֆուտբոլիստների պատասխան ռեակցիան կտա արդյունք»,- Վերների խոսքը մեջբերում է telegraph-ը:

Հիշեցնենք, որ Բրենդան Ռոջերսին փոխարինած Յուրգեն Կլոպը երեք տարվա պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում