19:11  ,  10 հոկտեմբերի, 2015

Յուրա Մովսիսյանը մասնակցեց Հայաստանի հավաքականի նախախաղային մարզմանը

Ալբանացիների դեմ Եվրո-2016-ի ընտրական վերջին խաղին նախապատրաստվող ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 10-ին Երեւանի «Հանրապետական» ստադիոնում անցկացրեց նախախաղային մարզում, որի առաջին 15 րոպեներին ներկա էին նաեւ հավատարմագրված լրագրողները:

Մարզմանը մասնակցեցին հավաքին հրավիրված 21 ֆուտբոլիստները, այդ թվում՝ Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը, որը վնասվածքի պատճառով բաց էր թողել Ֆրանսիայի հավաքականի դեմ հոկտեմբերի 8-ին Նիցայում կայացած ընկերական հանդիպումը (Հայաստանի թիմը պարտվել էր՝ 0:4):

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանը նախախաղային ասուլիսում նշել էր, որ թիմում կան վնասվածք ունեցող ֆուտբոլիստներ, որոնք կարող են բաց թողնել հանդիպումը:

Հայաստան - Ալբանիա խաղը կկայանա հոկտեմբերի 11-ին «Հանրապետականում» եւ կսկսվի ժամը 20:00-ին:

Դավիթ Եղիազարյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս