18:37  ,  10 հոկտեմբերի, 2015

Կամո Հովհաննիսյան. Հասկանում ենք, որ, նույնիսկ, Ֆրանսիային 0:4 պարտվելն ամոթալի է

Հայաստան - Ալբանիա հանդիպման նախախաղային ասուլիսին ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանի հետ ներկայացել էր նաեւ Երեւանի «Փյունիկի» պաշտպան Կամո Հովհաննիսյանը, որը նշեց հետեւյալը.

«Հավաքականի խաղերում փորձում եմ ուժերս հավասարաչափ բաշխել, բայց երբեք չեմ խնայում դրանք: Ինչ վերաբերում է փոխարինումներին, դա որոշում է մարզիչը: Եթե նա գտնում է, որ ինչ-որ մեկը կարողանում է ինձանից լավ խաղալ, հենց նրան է վստահում:

Մենք եւս հասկանում ենք, որ 0:4 հաշվով պարտվելն ամոթալի է, նույնիսկ՝ Ֆրանսիային: Բայց մենք արդեն մոռացել ենք այդ պարտությունը եւ ամեն ինչ անելու ենք, որպեսզի հաղթենք Ալբանիայի հավաքականին»,- ասաց ֆուտբոլիստը:

Հայաստան - Ալբանիա խաղը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին Երեւանի «Հանրապետական» ստադիոնում եւ կսկսվի 20:00-ին:

Դավիթ Եղիազարյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով