18:28  ,  10 հոկտեմբերի, 2015

Աշխարհի առաջնություն. Հայաստանի բռնցքամարտիկները մեդալ չնվաճեցին

Քաթարի մայրաքաղաք Դոհայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը մեդալ չնվաճեց: Պայքարից դուրս մնաց նաեւ Հովհաննես Բաչկովը, որը 64 կգ քաշային կարգում հասել էր քառորդ եզրափակիչ, սակայն պարտվեց կուբացի Յասնիեր Տոլեդո Լոպեսին:

1/8 եզրափակիչում պայքարից դուրս էին մնացել 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը եւ 56 կգ քաշայի Արամ Ավագյանը: Հայաստանն ուներ երեք ներկայացուցիչ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում