16:07  ,  10 հոկտեմբերի, 2015

Ֆաբրեգասը գերազանցեց Չավիի ռեկորդը

Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը դարձել է ֆուտբոլի Իսպանիայի հավաքականի կազմում ամենաշատ գոլային փոխանցում կատարած ֆուտբոլիստը, փոխանցում է Mister Chip-ը:

Լյուքսեմբուրգի հավաքականի դեմ Եվրո-2016-ի ընտրական խաղում Ֆաբրեգասի փոխանցումից հետո գոլի հեղինակ է դարձել «Վալենսիայի» հարձակվող Պակո Ալկասերը: Դա 28-ամյա կիսապաշտպանի 28-րդ գոլային փոխանցումն էր Իսպանիայի հավաքականում, որում նա գերազանցեց Չավի Հերնանդեսի ռեկորդը: «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպանն ազգային թիմում խաղացել է 2000-2014-ը եւ կատարել է 27 գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում