15:50  ,  10 հոկտեմբերի, 2015

Հայաստանի Մ-19 հավաքականի երկրորդ անընդմեջ պարտությունը՝ 0:4 հաշվով

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը երկրորդ պարտությունը կրեց Եվրոպայի 2016թ. առաջնության ընտրական 12-րդ խմբի մրցաշարում:

Էստոնիայում ընթացող մրցաշարի երկրորդ խաղում Մարկ Լելեւրի գլխավորած թիմը 4 անպատասխան գոլ բաց թողեց Սերբիայի հավաքականից: Սերբերը 2 գոլ խփեցին խաղակեսերից յուրաքանչյուրում:

Առաջին խաղում հայկական թիմը 0:4 հաշվով պարտվել էր չեխերին, իսկ հոկտեմբերի 13-ին կայանալիք վերջին տուրում կհանդիպի էստոնացիներին:

Հայաստանի հավաքականը սերբերի դեմ հանդես է եկել հետեւյալ մեկնարկային կազմով.

12. Մարկ Գրիգորյան 2. Հակոբ Համբարձումյան 3. Արմեն Միքայելյան 4. Աղավարդ Պետրոսյան 5. Հակոբ Հակոբյան (ավագ) 6. Գոռ Աղբալյան 7. Հայկ Գալստյան 10. Դավիթ Մարտիրոսյան 14. Արթուր Նադիրյան 16. Վարդան Սաֆարյան 18. Ստեփան Հարությունյան:

Պահեստայիններ՝ 1. Սուրեն Ալոյան 8. Էդգար Մովսիսյան 9. Էմիլ Եղիազարյան 11. Հովհաննես Իլանգյոզյան 13. Արամ Կարապետյան 15. Գրիգորի Էմեքսուզյան 17. Մհեր Սաֆարյան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով