14:54  ,  10 հոկտեմբերի, 2015

Հայ ըմբիշները 2 մեդալ են նվաճել Համաշխարհային բանակային խաղերում

Հարավային Կորեայի Մունգյոնգ քաղաքում ընթացող Համաբանակային 6-րդ ամառային խաղերում Հայաստանն արդեն ունի 2 մեդալ:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում 66 կգ քաշային Կարեն Ասլանյանը դարձել է արծաթե մեդալակիր, իսկ 80 կգ քաշային Սարգիս Քոչարյանը նվաճել է բրոնզե մեդալ: Աշխարհի նախկին չեմպիոն Ասլանյանը 3 հաղթանակ տանելուց հետո եզրափակիչում 0:6 հաշվով պարտվել է կորեացի Ջի Հուն Կիմին:

Համաշխարհային բանակային խաղերին այս տարի մասնակցում են 110 երկրի 8700 մարզիկներ: Սա Հայաստանի առաջին մասնակցությունն է: Հայաստանի պատվիրակությունը մրցավայր է մեկնել 15 մարզիկով՝ հունահռոմեական եւ ազատ ոճի ըմբշամարտ, ձյուդո, թաեքվոնդո եւ հեծանվասպորտ մարզաձեւերում, փոխանցում է ՀԱՕԿ-ի կայքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English