14:31  ,  10 հոկտեմբերի, 2015

Միշել Պլատինին բողոքարկել է ՖԻՖԱ-ի որոշումը

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) փոխնախագահ Միշել Պլատինին բողոքարկել է կազմակերպության էթիկայի հանձնաժողովի՝ իրեն 90 օրով լիազորություններից զրկելու որոշումից, գրում է Goal.com-ը:

ՈւԵՖԱ-ի նախագահ ՖԻՖԱ-ի ղեկավարը Յոզեֆ Բլատերի եւ գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեի պես պատժվել էր կոռուպցիայի մեջ կասկածվելու պատճառով:

Հիշեցնենք, որ Շվեյցարիայի իրավապահ մարմինները քրեական գործ են հարուցել Բլատերի նկատմամբ՝ նրան կասկածելով ֆինանսական միջոցների յուրացման եւ հանցավոր անփութության մեջ: 79-ամյա շվեյցարացուն կասկածում են նաեւ 2011թ. փետրվարին ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիին 2 միլիոն շվեյցարական ֆրանկ կաշառք տալու մեջ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում