13:28  ,  10 հոկտեմբերի, 2015

Գյունդոգանը ցանկանում է տեղափոխվել «Բարսելոնա»

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Իլկայ Գյունդոգանը ցանկանում է կարիերան շարունակել «Բարսելոնայում», տեղեկացնում է El Mundo Deportivo-ն:

Գերմանիայի հավաքականի 24-ամյա ֆուտբոլիստը «Բորուսիայի» հետ մինչեւ 2017-ը երկարաձգել էր գործող պայմանագիրը, սակայն նա ակումբի հետ պայմանավորվածություն ունի «Բարսելոնա» տեղափոխվելու հարցում: Կատալոնական ակումբը Գյունդոգանի ցանկության մասին գիտի գործակալ Ահմետ Բուլուտից, որը մասնակցել էր թուրք կիսապաշտպան Արդ Թուրանի տրանսֆերին Մադրիդի «Աթլետիկոյից» «Բարսելոնա»:

Իլկայ Գյունդոգանը 2011-ից է «Բորուսիայի» համակարգում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում