12:55  ,  10 հոկտեմբերի, 2015

Ջերարդը Կլոպին հաջողություն է մաղթել «Լիվերպուլում»

«Լիվերպուլի» լեգենդար ավագ Ստիվեն Ջերարդը Դորտմունդի «Բորուսիայի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին հաջողություն է մաղթել անգլիական ակումբում:

«Լիվերպուլի» երկրպագուների համար գալիս են հիանալի ժամանակներ: Ձեզ հաջողություն եմ մաղթում, պարուն Յուրգեն Կլոպ»,- Instagram-ում գրել է ամերիկյան «Լոս Անջելես Գելաքսիի» 35-ամյա կիսապաշտպանը:

Հիշեցնենք, որ 48-ամյա Կլոպը «Լիվերպուլի» հետ կնքել է 3 տարվա պայմանագիր եւ անգլիական ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնում կփոխարինի Բրենդան Ռոջերսին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում