«Մանչեսթեր Սիթիի» արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն խաղադաշտից կբացակայի մոտ մեկ ամիս: Այդ մասին Արգենտինայի հավաքականի 27-ամյա ֆուտբոլիստը հայտնել է հիվանդանոցից դուրս գալիս, գրում է Daily Mail-ը:
Ագուերոն վնասվածք էր ստացել Էկվադորի հավաքականի դեմ ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական խաղում, որում փոխարինվել էր 19-րդ րոպեին:
Ընթացիկ մրցաշրջանում արգենտինացի հարձակվողը «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրել է 11 խաղ՝ խփելով 8 գոլ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում