11:30  ,  10 հոկտեմբերի, 2015

Պեկին. Նադալը եզրափակիչում է

Իսպանացի Ռաֆայել Նադալը դարձավ Պեկինում ընթացող ATP շարքի մրցաշարի եզրափակիչի առաջին մասնակիցը: Կիսաեզրափակիչում նա 2 սեթում հաղթեց իտալացի Ֆաբիո Ֆոնինիին: Մրցախաղը տեւեց 1 ժամ 45 րոպե:

Եզրափակիչում Նադալի մրցակիցը կլինի Նովակ Ջոկովիչ (Սերբիա) – Դավիդ Ֆերեր (Իսպանիա) զույգի հաղթողը:

Պեկին (Չինաստան). ATP China Open. կիսաեզրափակիչ
Ռաֆայել Նադալ (Իսպանիա, 3) – Ֆաբիո Ֆոնինի (Իտալիա) -7:5, 6:3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս