09:07  ,  10 հոկտեմբերի, 2015

Եվրո-2016. 8 հավաքականներ ապահովել են եզրափակիչ մրցաշարի ուղեգիր

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի ավարտից մեկ տուր առաջ եզրափակիչ մրցաշարի ուղեգիր են նվաճել 8 հավաքականներ: Անգլիան, Չեխիան, Իսլանդիան ու Ավստրիան ուղեգիր ապահովել էին դեռ սեպտեմբերին, իսկ Պորտուգալիան, Իսպանիան, Շվեյցարիան ու Հյուսիսային Իռլանդիան եզրափակիչ մրցաշարին մասնակցելու իրավունքի արժանացան հոկտեմբերին անցկացվող 9-րդ տուրից հետո:

Հիշեցնենք, որ պատմության մեջ առաջին անգամ Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարին մասնակցելու են 24 հավաքականներ: Եվրո-2016-ի կազմակերպիչ երկիրն է Ֆրանսիան, որը եւս մասնակցում է ընտրական փուլին, սակայն հաշվարկից դուրս է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով