10:48  ,  10 հոկտեմբերի, 2015

Գերմանիայի հավաքականի նոր համազգեստը (ֆոտո)

Ֆուտբոլի Գերմանիայի ազգային հավաքականը ներկայացրել է տնային խաղերի նոր համազգեստը, որով աշխարհի գործող չեմպիոնը հանդես կգա Ֆրանսիայում կայանալիք Եվրոպայի 2016թ. առաջնության եզրափակիչ մրցաշարում:

Յոահիմ Լովի թիմը նոր մարզաշապիկներով առաջին անգամ կխաղա 2015-ի նոյեմբերի 11-ին, երբ ընկերական խաղում մրցակիցը կլինի Ֆրանսիայի հավաքականը: Համազգեստի հեղինակն Adidas ընկերությունն է, փոխանցում է Bild-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում