00:38  ,  10 հոկտեմբերի, 2015

Եվրո-2016. Իսպանիայի ու Ռուսաստանի հաղթանակներն ու Սլովակիայի անակնկալ պարտությունը

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի 9-րդ տուրում C խմբի առաջատար Իսպանիայի հավաքականը Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Սանտի Կասորլայի եւ «Վալենսիայի» հարձակվող Պակո Ալկասերի դուբլերի շնորհիվ 4:0 հաշվով հաղթեց լյուքսեմբուրգցիներին, իսկ Սլովակիայի թիմը սեփական խաղադաշտում նվազագույն հաշվով պարտվեց Բելառուսին, որը 65-րդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստներով: Սլովակիայի պարտությունից օգտվեց Ուկրաինայի հավաքականը, որը 2:0 հաշվով արտագնա հաղթանակ տարավ մակեդոնացիների նկատմամբ եւ սլովակների պես հավաքեց 19 միավոր: Իսպանիան ունի 24 միավոր եւ ապահովեց խմբի առաջին տեղը:

E խմբում հաղթած անգլիացիները Լոնդոնում 2:0 հաշվով պարտության մատնեցին Էստոնիային, շվեյցարացիները 7 անպատասխան գնդակ ուղարկեցին Սան Մարինոյի դարպասը, իսկ Սլովենիա - Լիտվա խաղում գրանցվեց 1:1 հաշիվը:

G խմբում Ռուսաստանի հավաքականը հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթեց մոլդովացիներին, խմբի առաջին տեղն ապահոված ավստրիացիները 3:2 հաշվով կամային հաղթանակ տարան Չեռնոգորիայի նկատմամբ, իսկ Շվեդիան ուժեղ գտնվեց Լիխտենշտեյնից՝ 2:0: Երկրորդ տեղում գտնվող ռուսները պահպանեցին 2 միավորի առավելությունը Շվեդիայի նկատմամբ:

Եվրո-2016, ընտրական փուլ, 9-րդ տուր

C խումբ

Իսպանիա - Լյուքսեմբուրգ՝ 4:0

Սանտի Կասորլա, 42, 85, Պակո Ալկասեր, 67, 80

Մակեդոնիա - Ուկրաինա՝ 0:2

Եվգեն Սելեզնյով, 59 (11մ), Արտյոմ Կրավեց, 87

Սլովակիա - Բելառուս՝ 0:1

Ստանիսլավ Դրագուն, 34

Հեռացում՝ Ալեքսանդր Մարտինովիչ, 65 (Բելառուս)

E խումբ

Անգլիա - Էստոնիա՝ 2:0

Թեո Ուոլքոտ, 45, Ռահիմ Ստերլինգ, 85

Շվեյցարիա - Սան Մարինո՝ 7:0

Միչել Լանգ, 17, Գյոկհան Ինլեր, 55 (11մ), Ադմիր Մեհմեդի, 65, Յոհան Ջուրու, 72 (11մ), Պայտիմ Կասամի, 75, Բրիլ Էմբոլո, 80 (11մ), Էրեն Դերդիյոկ, 89

Սլովենիա - Լիտվա՝ 1:1

Վալտեր Բիրսա, 45 (11մ) – Արվիդաս Նովիկովաս, 68 (11մ)

G խումբ

Լիխտենշտեյն - Շվեդիա՝ 0:2

Մարկուս Բերգ, 18, Զլատան Իբրահիմովիչ, 55

Չիրացված 11 մետրանոց՝ Զլատան Իբրահիմովիչ, 40

Մոլդովա - Ռուսաստան՝ 1:2

Եվգենիու Չեբոտարու, 85 – Սերգեյ Իգնաշեւիչ, 58, Արտյոմ Ձյուբա, 78

Չեռնոգորիա - Ավստրիա՝ 2:3

Միրկո Վուչինիչ, 32, Ֆատոս Բեցիրայ, 68 – Մարկ Յանկո, 55, Մարկո Արնաուտովիչ, 81, Մարսել Շաբիցեր, 90+2 (11մ)

Հեռացում՝ Միրկո Վուչինիչ, 87 (Չեռնոգորիա)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով