00:03  ,  10 հոկտեմբերի, 2015

Աշխարհի առաջնություն. Կորյուն Սողոմոնյանը լքեց պայքարը

Քաթարի մայրաքաղաք Դոհայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը 0:3 հաշվով պարտվեց ալժիրցի Մուհամեդ Ֆլիսիին՝ լքելով պայքարը:

Մեկնարկային գոտեմարտում Հայաստանի ներկայացուցիչը 3:0 հաշվով վստահ հաղթանակ էր տարել Պապուա Նոր Գվինեան ներկայացնող Կիամա Չարլզի նկատմամբ:

Ավելի վաղ պայքարը լքլել էր նաեւ 56 կգ քաշային Արամ Ավագյանը, իսկ 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը տարել է 2 հաղթանակ, իսկ հոկտեմբերի 10-ին կայանալիք քառորդ եզրափակիչում կմրցի կուբացի Տոլեդո Լոպեսի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում