23:17  ,  9 հոկտեմբերի, 2015

Եվրո-2017. Բուլղարիա - Հայաստան՝ 2:0

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականը երրորդ անընդմեջ պարտությունը կրեց 2017թ. Եվրոպայի Մ-21 առաջնության ընտրական մրցաշարում: Բուլղարիայի հետ արտագնա խաղում Արտակ Օսեյանի գլխավորած թիմը պարտվեց 0:2 հաշվով:

Բուլղարիայի հավաքականը 4 խաղից հետո 9 միավորով գլխավորում է 5-րդ խմբի մրցաշարային աղյուսակը: Հայաստանի հավաքականն առանց միավորի կիսում է վերջին տեղը Լյուքսեմբուրգի հետ:

Եվրո-2017, Մ-21, ընտրական փուլ  

Բուլղարիա - Հայաստան՝ 2:0

Մալինով, 68, Մինչեւ, 81

Հայաստանի երիտասարդական հավաքական

1.Անատոլի Այվազով, 4.Արամ Շահնազարյան, 5.Արթուր Քարտաշյան, 6.Արմեն Մանուչարյան, 7.Կարեն Հարությունյան, 9.Գոռ Մալաքյան, 10.Ղուկաս Պողոսյան, 16.Ռոբերտ Հակոբյան, 18.Ալիկ Առաքելյան, 22.Արթուր Միրանյան, 23.Արտյոմ Սիմոնյան:

Պահեստայիններ՝  12.Արտյոմ Կարապետյան, 13.Գրիգոր Մակարյան, 2.Վասպուրակ Մինասյան, 8.Պետրոս Ավետիսյան, 11.Նաիրի Մինասյան, 15.Իվան Մամախանով, 17.Սարգիս Շահինյան, 20.Ռազմիկ Հակոբյան:

Գլխավոր մարզիչ՝ Արտակ Օսեյան:

Ֆոտո՝ ՀՖՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում