23:05  ,  9 հոկտեմբերի, 2015

«Սանդերլենդը» փոխարինող է գտել Ադվոկատին

Անգլիական «Սանդերլենդի» գլխավոր մարզիչ է նշանակվել Սեմ Էլարդայսը, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

60-ամյա մասնագետը «Սանդերլենդի» հետ կնքել է երկու տարվա պայմանագիր: Գլխավոր մարզիչի պաշտոնում Սեմ Էլարդայսը փոխարինեց Ռուսաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատին: 2011-2015 թվականներին Էլարդայսը գլխավորում էր «Վեստ Հեմը»:

Անգլիայի Պրեմյեր լիգայի առաջնության ութ տուրից հետո «Սանդերլենդն» ունի 3 միավոր եւ նախավերջին տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում