21:32  ,  9 հոկտեմբերի, 2015

Սոկոլ Չիկալեշի. Հայաստանի հետ խաղում ջանք չենք խնայի

Ալբանիայի հավաքականի եւ թուրքական «Բաշակշեհիր» ակումբի հարձակվող Սոկոլ Չիկալեշին խոստացել է Հայաստանի հետ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի վերջին խաղում ջանք չխնայել:

«Մենք ցավալի պարտություն կրեցինք Սերբիայից, սակայն դեռ լավ շանս ունենք դուրս գալ Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշար: Հայաստանի հետ խաղում ջանք չենք խնայի: Կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի հասնենք հաղթանակի եւ մեր երկրպագուներին հպարտության առիթ տանք»,- Չիկալեշիի խոսքը մեջբերում է tuttomercatoweb-ը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին կայացած ընտրական խաղում Ալբանիան 0:2 հաշվով պարտվել է սերբերին: Նախավերջին խաղից առաջ Ալբանիան ունի 11 միավոր եւ երրորդ տեղում է: Մրցաշարն ավարտած Դանիան 12 միավորով երկրորդ տեղում է: Առաջին տեղն ու ուղեգիրն ապահովել է Պորտուգալիայի հավաքականը:

Հայաստան - Ալբանիա հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի 20:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով