19:22  ,  9 հոկտեմբերի, 2015

Ռոնալդուն հրաժարվել է լուսանկարվելիս կանգնել Բենիտեսի կողքը

Մադրիդի «Ռեալի» իսպանացի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսի եւ թիմի պորտուգալացի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի հարաբերությունները մնում են սրված:

Բենիտեսն ու Ռոնալդուն չեն խոսում իրար հետ, գրում է El Chiringuito de Jugones-ը: «Ռեալի» պաշտոնական ֆոտոսեսիայի ժամանակ Ռոնալդուն հրաժարվել է կանգնել Բենիտեսը կողքը:

Լարված հարաբերությունների պատճառը Բենիտեսի հարցազրույցն է, որի ժամանակ նա Ռոնալդուին չի համարել լավագույն ֆուտբոլիստը, ում հետ աշխատել է կարիերայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում