16:30  ,  9 հոկտեմբերի, 2015

Վիկտոր Վալդեսին արգելել են մարզվել «Մանչեսթեր Յունայթեդի» երիտասարդական թիմի հետ

«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Վիկտոր Վալդեսը լիովին մեկուսացված է ակումբակիցներից, հաղորդում է The Guardian-ը: 33-ամյա խաղացողին արգելվել է մարզվել ակումբի երիտասարդական թիմի հետ: Նա զրկվել է հանդերձարանում անձնական պահարանից: Իսպանացու մարզումների ժամանակացույցն այնպես է կազմվել, որ նա չհանդիպի մյուս ֆուտբոլիստների հետ:

Վալդեսի եւ «Մանչեսթեր Յունայթեդի» հոլանդացի գլխավոր մարզիչ Լուի վան Գալի միջեւ կոնֆլիկտը ծագել էր այն ժամանակ, երբ դարպասապան անցած մրցաշրջանի վերջնամասում հրաժարվեց հանդես գալ ակումբի երիտասարդական թիմում: Տրանսֆերային պատուհանի ընթացքում Վալդեսը չգտավ նոր ակումբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում